Թուրքիայում տեղի ունենում գործընթացներ, որոնք հանգեցնում են երկրում ֆեոդալական կարգի հաստատման: Այդ մասին մայիսի 10-ի մամուլի ասուլիսին հայտնել է Արեւմտյան հայերի ազգային համագումարի անդամ, Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը:
Այնուամենայնիվ, պատգամավորի խոսքով, Թուրքիայում կան խելացի մարդիկ, լուրջ ուժեր եւ մտավորականության ներկայացուցիչներ, որոնք աջակցում են հայ համայնքին: «Այսօրվա Թուրքիան նման է եռացող կաթսայի: Թուրքիայի հյուսիս-արեւելքում ներկայումս քաղաքացիական պատերազմ է ընթանում», - հավելել է Արագած Ախոյանը:





























