Ուստ-Կամենոգորսկում տիտանա-մագնիումային կոմբինատի  (ՏՄԿ) աշխատողները տիտանե ձուլակտոր են գողացել, հայտնում է   Gazeta-ն` վկայակոչելով Tengrinews.kz-ին: 

Քննությունը պարզել է, որ ավելի քան ինը տ կշռող «Grade 1» ձուլակտորի գողության մեջ ներքաշված է եղել կոմբինատի երեք աշխատող, պահպանության երկու աշխատակից, ինչպես նաեւ ՏՄԿ-ի մեկ աշխատակից, որը գտնվել է միջազգային հետախուզման մեջ: 

Գողությունն այսպես է ընթացել. կազմակերպիչները կաշառել են երկու պահապանի, որոնք պիտի ձուլակտորով բեռնատարը բաց թողնեին ՀԱ-ով: Տիտանն ամբարձիչ կռունկի օգնությամբ բեռնել են «ԿրԱԶ» ավտոմեքենան եւ վրայից աղբ են լցրել: Հետո չարամիտները անցել են ՀԱ-ով եւ ձուլակտորը բեռնաթափել են Սոգրա գյուղում, կասկածյալներից մեկի տան բակում: Որոշ ժամանակ անց տիտանը վերավաճառել են:   

Մեղադրյալներից հինգը մեղավոր են ճանաչվել առանձնահատուկ խոշոր չափի գողության համար եւ դատապարտվել են ընդհանուր ռեժիմի գաղութում հինգ տարվա ազատազրկման` ունեցվածքի առգրավմամբ: