Ռուսաստանյան РБК միացյալ խմբագրության շեֆ-խմբագիր Ելիզավետա Օսետինսկայան, РБК կայքի գլխավոր խմբագիր Ռոման Բադանինը եւ РБК թերթի գլխավոր խմբագիր Մաքսիմ Սոլյուսը լքել են մեդիահոլդինգը: Այս մասին նշված է РБК մեդիահոլդինգի տարածած հաղորդագրության մեջ:

Միացյալ խմբագրության շեֆ-խմբագրի պաշտոնակատար է նշանակվել Իրինա Մալկովան, ով մինչեւ այժմ Բադանինի տեղակալն էր: Սակայն Մալկովան նշել է, որ ինքն էլ է պատրաստվում լքել РБК-ն, եւ աշխատելու է մոտավորապես մինչեւ հունիսի 30-ը: РБК ամսագրի գլխավոր խմբագիր Վալերի Իգումենովը նույնպես տեղեկացրել է, որ լքելու է մեդիահոլդինգը, Facebook-ի իր էջում: