Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ռուսական հեռուստաընկերության լրատվական ծրագրերը ճշմարտացի եւ բովանդակային են եւ մեծ վստահություն են վայելում քաղաքացիների շրջանում:

Համառուսական պետական հեռուստա-ռադիոընկերության (ՀՊՀՌԸ) կոլեկտիվին շնորհավորելով 25-ամյակի կապակցությամբ՝ նախագահը նաեւ նշել է. «Պատկերացնում եմ, թե որքան դժվար է մշտապես աշխատել այդ ռեժիմով, մշտապես այդ տեղեկատվական բլիթները թխել վառարանի մոտ»:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, պետության ղեկավարն այցելել է Սոչիում ընկերության ստուդիա, այնուհետեւ պատմել, որ աշխատանքն այնտեղ եռում է:

Պուտինը լրագրողներին շնորհակալություն է հայտնել դժվարին աշխատանքի համար, որը հաճախ կապված է ռիսկի հետ: «Ամեն դեպքում, այդ աշխատանքն արվում է, եւ այդ աշխատանքի շնորհիվ մենք զգալիորեն հաղթահարում են այն տեղեկատվական մենաշնորհայնությունը, որն օգտագործում են մեր որոշ ընդդիմախոսներ: Նկատի ունեմ համաշխարհային զանգվածային լրատվամիջոցների մենաշնորհը»,- ասել է նա: