Մեքսիկայի Հերերո նահանգի դատախազությունը հետաքննություն է սկսել Չիլապայի քաղաքապետարանի քարտուղարության ղեկավար Միգել Անխել Էլեխիոյի սպանության գործով։
Դատախազության տվյալներով՝ սպանությունը տեղի էր ունեցել մայիսի 13-ի երեկոյան քաղաքի ռեստորաններից մեկում։ Պաշտոնյան ընթրում էր այնտեղ, երբ ներս են մտել 2 անհայտ անձ եւ կրակ բացել նրա ուղղությամբ։ Վիրավորվել է նաեւ սեղանի մոտ նստածներից մեկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։



























