Հակառակորդի հրետակոծության հետեւանքով անցած տարվա դեկտեմբերի 5-ին ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայող Վարազդատ Խաչատրյանը կրկին վիրահատվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա հայրը` Իշխան Խաչատրյանը:
«Աչքի վիրահատության է ենթարկվել, այժմ հոսպիտալում է: Բժիշկներն ասում են, որ հնարավոր է` նորից վիրահատեն աչքը, քանի որ վիրավորումից հետո տեսողական խնդիրներ են առաջացել»,- ասաց Իշխան Խաչատրյանը:
Հոր խոսքով` որդին սկսել է կամաց- կամաց քայլել, ինչն իրենց հույս է տալիս, որ քայլելու հետ կապված հետագայում խնդիրներ չեն առաջանա: Նշենք, որ Վարազդատ Խաչատրյանի ոտքի մեջ բեկորներ են մնացել:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ն հայտնել էր, որ հակառակորդի հրետակոծության հետեւանքով 2015թ. դեկտեմբերի 5-ին ժամը 18:45-ի սահմաններում ականապայթյունային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Վարազդատ Իշխանի Խաչատրյանը:



























