Սոչիում ապրող Օբամա մականունով այծը կայցելի Պրիմորիեի սաֆարի այգի, որտեղ բնակվում են վերջերս բարեկամացած Ամուր վագրն ու Տիմուր այծը։
«2016-ի մարտին ես ագարակատերերից մեկից իմացա, որ Սոչիում ապրում է բացառիկ էկզոտիկ կենդանի՝ Օբամա այծը։ Պրիմորիեի սաֆարի այգին լուրջ հաստատություն է, իսկ Օբամա այծ այնտեղ չկա։ Դա լուրջ չէ։ Իհարկե, ես սկսեցի պատրաստություն տեսնել Օբամային Սաֆարի այգի տեղափոխելու համար։
Մոտ ժամանակներս սաֆարի այգում կցուցադրվեն ոչ միայն Պրիմորիեի երկրամասի կենդանիները, այլ նաեւ զուտ ամերիկյան 2 տեսակ՝ մեկ ջրարջ եւ Օբամա այծը»,- ասել է կենդանաբանական այգու տնօրեն Դմիտրի Մեզենցեւը, փոխանցում է Lenta-ն։





























