Եվրամիության աջակցությամբ գործող Press For Freedom կազմակերպության զեկույցում նշվել է, որ Թուրքիայում ուժեղանում է խոսքի ազատության սահմանափակումները։

Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ Press For Freedom-ի զեկույցի համաձայն՝ միայն 2016-ի ապրիլին Թուրքիայում 160 լրագրող է անգործ մնացել, իսկ 2016-ի առաջին 4 ամսում անգործ մնացած լրագրողների թիվը հասել է 894-ի։

Զեկույցում Թուրքիայում մամուլի ազատությունը համարվել է ոչ ազատ եւ նշվել, որ Թուրքիայում արգելափակված կայքերի թիվը 104 հազար 904 է։