Թբիլիսիում ոստիկանությունը տասը քաղաքացու` ԼԳԲՏ ակտիվիստի է ձերբակալել վարչական շենքերը, այդ թվում` պատրիարքարանի շենքը ծիածանի գույներով ներկելու համար: Այդ մասին հայտնում է  «Գրուզիա Online»-ը:

Ոստիկանությունից նշել են, որ ձերբակալությունն իրականացվել է Օրենսգրքի վարչական իրավախախտումների վերաբերյալ հոդվածի շրջանակում, որը պատիժ է նախատեսում վնաս հասցնելու, ինչպես նաեւ իրավապահ մարմինների աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու համար:  

Հիշեցնենք, որ 2013-ի մայիսի 17-ին Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքին աջակցության ակցիայի ընթացքում տեղի են ունեցել ակտիվիստների բախումները միջոցառման հակառակորդների հետ, որոնց թվում հոգեւորականության ներկայացուցիչներ են եղել:    

Մայիսի 17-ը նշվում է որպես Հոմոֆոբիայի դեմ պայքարի օր: