Մոսկվայի Խովանսկոե գերեզմանատանը ծեծկռտուքի պատճառը կարող էր լինել քրեական գործի ֆիգուրանտներից մեկի եւ ապօրինի աշխատող տաջիկների միջեւ կենցաղային կոնֆլիկտը։ Այս վարկածն առաջ են քաշել կասկածյալների ներկայացուցիչները, գրում է «Կոմերսանտ»-ը։ Նրանց խոսքով՝ կենցաղային վեճը ծագել էր կասկածյալներից մեկի մերձավորի հուղարկավորության ժամանակ տաջիկների կողմից կատարած անորակ աշխատանքի պատճառով։ Պատվիրատուն հրաժարվել էր վճարել աշխատանքի դիմաց, իսկ հաջորդ օրը գերեզմանն ավելի վատ վիճակում էր գտել։

Տղամարդը, ենթադրելով, որ ապօրինի բանվորները փորձել են վրեժ լուծել աշխատավարձ չստանալու դիմաց, որոշել էր պարզել նրանց հետ հարաբերությունները՝ կանչելով սամբիստ ընկերներին։ Սակայն գերեզմանատունն ու հարեւան շուկան ապօրինի սպասարկող տաջիկներին կատարած այցն ավարտվել էր նրանով, որ կողմերը միմյանց լուրջ խնդիրներ էին խոստացել։

Վճռորոշ հանդիպումը կայացել էր մայիսի 14-ին եւ ավարտվել զանգվածային ծեծկռտուքով, որի հեեւանքով զոհվել էր 3 մարդ։