Լոռու մարզում այսօր՝ մայիսի 18-ի գիշերը տեղի ունեցած ավտովթարից տուժած երիտասարդներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Ստեփանավանի հիվանդանոցից՝ նշելով, որ 24-ամյա Էդմոնին վիրահատել են, նա ունի լյարդի եւ փայծաղի պատռվածք:
«Վիրահատությունը քիչ առաջ է ավարտվել, վիճակը ծայրահեղ ծանր է: Էն մյուս երիտասարդների վիճակը բավարար է, նրանք հիվանդասենյակում են»,-ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարից մահացել է մեկ երիտասարդ, երեքը տեղափոխվել են Ստեփանավանի հիվանդանոց: Մահացած երիտասարդը Գյումրիի բնակիչ 27-ամյա Արշալույս Թանգամյանն է:
Նշենք, որ ավտոմեքենայի վարորդ Կառլեն Ղ.-ն նույնպես Գյումրիից է, ուղեւորներ 24-ամյա Սմբատ Մ.-ն՝ Վանաձորից է, իսկ 24-ամյա Էդմոն Կ.-ն Լոռու մարզի Օձուն գյուղից:
Կառլեն Ղ.-ի վարած ավտոմեքենան գլորվել է ձորը:





























