Արցախը երկու օր առաջ Վիեննայում կայացած հանդիպմանը չէր մասնակցում, քանի որ Ադրբեջանը չէր ուզում: Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:
«Ադրբեջանը շանտաժով հանել է Արցախը բանակցային գործընթացից, իսկ շանտաժը հետեւյալն է` ինքը դուրս կգա, ընդհանրապես բան չի անի»,-ասաց նա:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի դիտարկմանը, թե ադրբեջանական կողմը խախտել է ստատուս քվոն եւ դրա համար պետք է պատժվի, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Մենք պիտի պատժենք` պարտադրելով, որ Արցախը վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Պատժողն էլ բանակը պիտի լինի»:
Ըստ Արտակ Դավթյանի` մեր ցանկությունն է, որ Արցախը դառնա բանակցային կողմ, սակայն երբ խոսում ես հակառակ կողմի հետ, պիտի նրա կարծիքն էլ հաշվի առնես. «Եթե հաշվի չես առնում նրա կարծիքը, այս հանդիպումը չէր էլ կարող լինել: Ինչ հայտարարվել էր նախապես, դա էլ եղավ»:





























