«Քաղցրաշենի ինքնահոսի ոռոգման ծարգրի» շինարարությունն իրականացնելու համար մայիսի 16-ին ծանր տեխնիկան կրկին մտել է Ազատի կիրճ: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գառնիի բնակիչ տիկին Արուսյակը: Նրա խոսքով, ծանր տեխնիկան մինչեւ հիմա էլ Ազատի կիրճում է եւ Ազատ գետից ջրի տեղափոխման դեմ պայքարող գառնեցիները կրկին պատրաստվում են բողոքի ակցիա անել եւ փակ են պահելու Գառնի-Երեւան Ճանապարհը՝ մինչեւ այդ ծրագրի չեղյալ հայտարարվի:
«Մայիսի 16-ին, օրվա երկրորդ կեսին ծանր տեխնիկան նորից Ազատի կիրճ են մտցրել: Երեւի մի 6 տեխնիկա էր, մինչեւ այսօր էլ աշխատանքներ են իրականացնում, այս երկու օրվա ընթացքում բողոքի ակցիա ենք իրականացնելու եւ պահանջելու ենք, որպեսզի այս ծարգիրը չեղյալ հայտարարեն: Մենք տեղյակ չենք եղել, որ տեխնիկան մտցրել են կիրճ, 17-ին ենք իմացել»,-ասաց նա:
Նշենք, գառնեցիներն արդեն 2 տարի պայքարում են Կառավարության որոշումը չեղյալ համարելու համար, որով նախատեսվում է Ազատ գետի ջուրը Գառնիի հեթանոսական տաճարի տակից վերցնել խողովակներով տեղափոխել Արտաշատի 12 գյուղեր:





























