ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեսպանների ազատման եւ նոր նշանակումների մասին մի շարք հրամանագրեր է ստորագրել։
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, համատեղության կարգով, նշանակվել է Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Վատիկան):
Մեկ այլ հրամանագրով Սարգիս Ղազարյանն ազատվել է Իտալիայի Հանրապետությունում, Խորվաթիայի Հանրապետությունում, Սան Մարինոյի Հանրապետությունում, Մալթայի Հանրապետությունում եւ Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:
Համապատասխան հրամանագրերով Վիկտորյա Բաղդասարյանը նշանակվել է Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ), իսկ Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը, համատեղության կարգով, նշանակվել է Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա):





























