Մայիսի 17-ին՝ ժամը 18։10-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 36-ամյա Գեղամ Մ.-ին, ով կասկածվում է իրեն վստահված անասնագոմից մոտ երեք տասնյակ անասնագլխաքանակ գողանալու մեջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Գեղամ Մ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ 2015 թ. գարնանը 42-ամյա Վաչագան Ա.-ին պատկանող, իրեն վստահված անասնագոմից գողացել է 38 գառ, 13 գլուխ ոչխար եւ 1 գլուխ այծ` պատճառելով 1.500.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:




























