Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 14,6 մլն դոլարի վարկ կհատկացնի Գյումրիի փողոցների բարեկարգման համար:

Վարկային միջոցներով նախատեսվում է վերանորոքել քաղաքի փողոցները, արտաքին լուսավորությունը: Կմշակվի նաեւ քաղաքի ավտոկայանատեղիների սխեմա:

Վարկը կհատկացվի 15 տարի ժամանակով, որից երեք տարին կլինի արտոնյալ՝ 6-ամսյա EURIBOR + 1% տոկոսադրույքով:

Ծրագրերի իրականացման համար Բանկը կարող է համաֆինանսավորման դրամաշնորհ հատկացնել կարվի մինչեւ 50 տոկոսի չափով (այսինքն մինչեը 7,3 մլն եվրոյի չափով) Բանկի բաժնետերերի հատուկ ֆոնդից կամ միջազգային դոնորների միջոցներից:

Հնարավոր է նաեւ տեխնիկական աջակցության տրամադրում մինչեւ 1,94 մլն եվրոյի չափով: Վարկային համաձայնագիրը հավանության է արժանացել կառավարության կողմից: