Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը միեւնույն է ավարտին կհասցնի մենաշնորհները բացահայտելուն ուղղված ուսումնասիրությունը: Այս մասին մայիսի 19-ին լրագրողներին կառավարության նիստից հետո ասել է Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: «Մենք կհրապարակենք հաշվետվություն, որում դուք ամեն ինչ կտեսնեք: Ես մամուլին ու հասարակությանը կոչ եմ արել օգնել ինձ այդ հարցերի բացահայտման գործում, քանի որ ուզում եմ թափանցիկ աշխատել: Եթե համաձայն չեք օգնել՝ մի օգնեք, ես միեւնույն է իմ գործն ավարտին կհասցնեմ»,- ասել է նա: