Մոսկվայում պատանդ վերցրած մարդը բղավել է, որ իրեն «բաբոսներ-բաբոսիկներ» են պետք: Life գործակալության տվյալներով, տղամարդը մոտ երեք ժամ նստել է գրավված բանկում եւ բղավել, որ դուրս չի գա առանց փողի: 

Բանկի աշխատակիցների խոսքով, Ալեքսեյ Յուխինը (ՌՔԿ-ի վարկածով` Ալեքսեյ Ուխինը) հանգիստ տոնով   իր զոհերին ասել է, որ իրեն «բաբոսներ-բաբոսիկներ» են պետք: Հետագայում տղամարդն այնուամենայնիվ բաց է թողել վեց պատանդից մեկին, իսկ բանկի մեկ աշխատող հրաժարվել է դուրս գալ դրամարկղի հատվածում ծառայողական տարածքից: 

Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ Մոսկվայի արեւելքում ՄԿԲ բանկում պատանդառության հիմնական վարկածը ֆինանսական դրդապատճառն է: 

Տեսչությունից պատմել են, որ հանցագործության կատարման մեջ կասկածվում է  29-ամյա Ալեքսեյ Ուխինը: «Քանի որ պատանդների ազատման հատուկ գործողության անցկացման դեպքում պատանդների կյանքին եւ առողջությանը իրական վտանգ կսպառնար, վերոհիշյալ հանցագործության կատարման մեջ կասկածվող տղամարդը վերացվել է», — պարզաբանել են կոմիտեից, հայտնում է ՌԲԿ-ն:

Իրավապահ մարմիններց «ՌԻԱ Նովոստիի» աղբյուրի տեղեկության համաձայն, վերցված մատնահետքերը թույլ են տվել պարզել, որ սպանվածը նախկինում դատվել է օտար ունեցվածքի գողության համար:   

Տղամարդը վեց մարդու պատանդ էր վերցրել անցած երեկոյան` մայիսի  18-ին: Նա պահանջել է իրեն 4 մլն 700 հազար ռուբլի տրամադրել եւ 13 հազար եվրո: Հաղորդվել է, որ նրա մոտ ատրաճանակ է եղել եւ պայթուցիկ սարք: Հետագայում պարզվել է, որ դա  մուլյաժ է: Պատանդների ազատման հատուկ գործողության ընթացքում կասկածյալը գնդակահարվել է: