Պետք չէ մեղավորներ փնտրել, պետք է հետեւել օրենքին։ Այս մասին մայիսի 20-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ մեկնաբանելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կաշառակերության դեմ պայքարի մասին հայտարարությունը։

Բաղդասարյանի խոսքով՝ վարչապետի բառերը բավական հստակ են հնչել. ամեն մեկը, ով ուզում է ապրանքի ներմուծմամբ զբաղվել, պետք է դրա համար անհրաժեշտ ազատություն ունենա։ «Բողոքներ էին հնչում, որ մաքսատանը խոչընդոտներ են առաջացնում։ Իհարկե, եղել են նման դեպքեր, հակառակ դեպքում բողոքներ չէին լինի։ Հիմա օրենքի կատարմանը առավելագույնս կհետեւեն»,- վստահեցրել է Վահրամ Բաղդասարյանը։