Լոռու մարզում մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը տեղի ունեցած ավտովթարից տուժած երիտասարդներից Էդմոն Կոստանդյանը, որը մայիսի 19-ին Ստեփանավանի հիվանդանոցից տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» հիվանդանոց, գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն ծանր է: NEWS.am-ին հիվանդանոցից տեղեկացրին, որ Էդմոնը վիրահատվել է, ունի կրծքավանդակի սալջարդ, որովայնի վնասում:  Էդմոն Կոստանդյանի փայծաղը հեռացրել են:

Նույն ավտովթարից տուժած մյուս երկու երիտասարդների վիճակը բավարար է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լոռու մարզում 2016թ. մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը տեղի ունեցած ավտովթարից մահացել է մեկ երիտասարդ, երեքը տեղափոխվել են Ստեփանավանի հիվանդանոց: Մահացած երիտասարդը Գյումրիի բնակիչ 27-ամյա Արշալույս Թանգամյանն է:

Նշենք, որ ավտոմեքենայի վարորդ Կառլեն Ղ.-ն նույնպես Գյումրիից է, ուղեւորներ 24-ամյա Սմբատ Մ.-ն Վանաձորից է, իսկ 24-ամյա Էդմոն Կ.-ն՝ Լոռու մարզի Օձուն գյուղից: