Թուրքիայի խորհրդարանում 2-րդ փուլով ընդունվել է պատգամավորներին անձեռնմխելությունիզ զրկող օրինագիծը։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում 376 կողմ եւ 138 դեմ հարաբերակցությամբ ընդունվել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից օրակարգ մտցրած օրինագիծը, որով նախատեսվում է սահմանադրական փոփոխությունների միջոցով հանել պատգամավորներին զրկել անձեռնխելությունից։

Այս օրինագիծն ուղղված է քուրդ պատգամավորներին խորհրդարանից հեռացնելուն, քանի որ ամենաշատ քրեական գործերը հարուցված են քուրդ պատգամավորների դեմ։