Մայիսի 20-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 10.30-ի սահմաններում Դալարիկ գյուղի կայարանից Բաղրամյանի հացամթերքների գործարան տանող երկաթգծի հատվածում, նույն գործարանին պատկանող շոգեքարշը հարվածել է 64-ամյա Նվեր Կ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւոր Սուրիկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ ՔԿ Արմավիրի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:




























