Ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործություններին իրավական գնահատական տալու հարցը պետք է ներառել ԱՊՀ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում: Այս մասին, ԱՊՀ ՄԽՎ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ իր ելույթի ժամանակ առաջարկել է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նա իր ելույթում անդրադարձել է ապրիլյան իրադարձությունների ժամանակ զինվորականների եւ խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործություններին:

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Նիստում քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ հատուկ ուշադրության է արժանացել նացիզմի արդարացման եւ հակահիտլերյան կոալիցիայի զինվորների հիշատակի պղծման անթույլատրելիությանը վերաբերող հարցը:

Մշակույթի, տեղեկատվության, տուրիզմի եւ սպորտի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ՀՀ ԱԺ պատգամավոր, հանձնաժողովի նախագահի տեղակալ Տիգրան Ուրիխանյանը: Նիստում քննարկվել են մշակույթի, էլեկտրոնային կառավարման, մանկական եւ պատանեկան տուրիզմին վերաբերող մոդելային օրենքների նախագծեր: Այնուհետեւ քննարկվել է ԱՊՀ մշակութային ժառանգության պահպանման մասին կոնվենցիայի մշակման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու հարցը: