Թուրքիայի Իզմիր քաղաքում 31-ամյա Անըլ Թոքութանն սպանել է 33-ամյա հարեւանուհուն՝ ամուսնու հետ սիրավեպի պատճառով։
Թուրքական Posta պարբերականի փոխանցմամբ՝ Անըլ Թոքութանը 3 երեխաների մայր հարեւանուհու սպանությունից հետո ոստիկանությունում հայտնել է, թե չի զղջում արածի համար, քանի որ հարեւանուհուն մեկ անգամ արդեն զգուշացրել էր չմոտենալ իր ամուսնուն։
Նշվում է, որ Անըլ Թոքութանը հարեւանուհուն դանակով սպանել է նրա երեխայի աչքի առջեւ։






























