Երեւանում այսօր` մայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի բնակարաններից մեկում 70-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել:
NEWS.am-ի թղթակցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ ահազանգ են ստացել, որ բնակարաններից մեկում ծուխ է նկատվում: Երբ փրկարարները հասել են, բնակարանում հայտտնաբերել են 70-ամյա տղամարդու դի են հայտնաբերել:
Նախնական տեղեկություններով`ծերունին ծխախեղդ է եղել: Բնակարանում այրված հնամաշ հագուստ է հայտնաբերվել:
Դեպքի հանգամանքները պարզվում են:




























