Մայիսի 19-ին Բաքվում Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հարբած ավտոխուլիգանի են կանգնեցրել, որը քաղաքի ճանապարհներին մի քանի անգամ վթարային իրավիճակ է ստեղծել:

KIA Sportage մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հիջաթ Աբդուլլաեւը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, չի կանգնեցրել մեքենան եւ վտանգավոր մանեւրումների արդյունքում վթարային իրավիճակներ է ստեղծել:

Haqqin.az-ը պարզել է, որ Աբդուլլաեւն Ադրբեջանի ԱԳՆ բարձրաստիճան աշխատակից Նուրփաշա Աբդուլլաեւի որդին է: Նա բարձր պաշտոններ է զբաղեցրել Իրանում, Եգիպտոսում եւ այլ երկրներում Ադրբեջանի դեսպանություններում, իսկ հիմա ԱԳՆ-ում բաժին է ղեկավարում: Հաղորդվում է, որ նրա որդին ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների պատճառով բազմիցս է հայտնվել ոստիկանների ուշադրության կենտրոնում: