ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարել է, որ 2017-ի սկզբից հեռանում է քաղաքականությունից, այն դեպքում, երբ ընդամենը 1,5 ամիս առաջ մամուլում հայտարարել էր, որ 10-15 տարվա ծրագրեր ունի Ղարաբաղի հետ կապված ու այնտեղից որեւէ տեղ չի հեռանալու: Tert.am-ը այդ եւ այլ հարցերի շուրջ զրուցել է արցախցի հրամանատար, նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հետ:
-Պարոն Բադասյան, Արթուր Աղաբեկյանն այսօր հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից, կարծում եք դա կապ չունի՞ իր, Ձեր ու Մանվել Գրիգորյանի վեճի հետ:
- Չեմ կարծում: Ես իր հետ շփումներ չունեմ, չգիտեմ՝ ինչու է ինքը նման բան հայտարարել: Արթուր Աղաբեկյանի հետ ես միայն բարեւում են հանդիպելիս: Ինքը իմ վաղուցվա մարտական ընկերն է, բայց հետագայում, ելնելով երկրի քաղաքական- պետական շահից, ես իր հետ անձնական կապերս խզել եմ:
- Այսինքն՝ բացառո՞ւմ եք, որ Մանվել Գրիգորյանի հետ ձեր միջադեպը լիներ պատճառը:
- Չեմ կարող ասել: Միգուցե դա է, միգուցե դա չէ: Հնարավոր չեմ համարում: Ցավոք սրտի, ինքն անցավ Մանվելի կողմը, սկսեց մեծարել Մանվելին, որ տեղ գտնի, ինչը փաստորեն չանցավ: Լսել եմ, որ ինքը միշտ Մանվելից բամբասում էր, բայց էս վեճի ժամանակ պաշտպանեց Մանվելին, որ իշխանությանը մոտ լինի: Ավետիսյան Վարդանը, որը փուչիկ է իր մարտական ուղիով, ատամներով պաշտպանում էր Մանվելին: Բոլոր փուչիկները սկսել են Մանվելին պաշտպանել: Աղաբեկյանն իհարկե, փուչիկ չի, պատերազմի իրական հերոս է, բայց այսօր փորձում է փուչիկների կողքին կանգնել, քանի որ նրանք իշխանավորներ են: Ավելի լավ, եթե որպես պատերազմի հերոս իր տեղում մնար, բայց չմնաց: Այսօր միայն Մանվելին է թույլատրվում Ղարաբաղում շքախմբով ման գալ: Սա նշանակում է՝ կամ Մանվելն է վախենում ազատ ման գալ, կամ էլ Սերժ Սարգսյանը ցանկանում է Մանվելով վախեցնել ժողովրդին: Բա վախեցած ժողովուրդը ինչպե՞ս պետք է գնա, կռիվ անի: Մանվելը պետք է անձամբ ներողություն խնդրի զինվորներից, ում հայհոյել է: Իմ կոչը Սերժ Սարգսյանին այն էր, որ թե Մանվելին չփչացնի մինչեւ վերջ, թե ինքը չփչանա: Պետք է Մանվելին դարձնել շարքային գեներալների նման մի մարդ:
- Իսկ Արթուր Աղաբեկյանի գործունեությունը ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնում ինչպե՞ս կգնահատեք:
- Այդ պաշտոնը ստեղծվել է Արթուր Աղաբեկյանի համար, նման պաշտոն նախկինում չի եղել: Ես չգիտեմ՝ իր գործունեության կոնկրետ ոլորտը որն է, իմ համար պարզ չէ: Կարելի է այդ պաշտոնը հանգիստ կրճատել:
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում



























