Բելգիան ցանկանում է դատարանի միջոցով օրինականացնել աշխատավայրում գլխաշոր կրելու՝ մահմեդական կանանց իրավունքը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով L'Echo-ն:
Հաղորդվում է, որ այս միտքը բելգիական իշխանությունների մոտ հղացել է Անտվերպենի բնակչուհի Սամիրա Ա.-ի նկատմամբ դատարանի կայացրած հակասական վճիռը:
Կինը հրաժարվել է կատարել աշխատավայրում գլխաշոր չկրելու մասին ձեռնարկության ղեկավարության պահանջը, ինչի արդյունքում հեռացվել է աշխատանքից: Քաղաքային դատարանը վճռել է, որ ազատման մասին որոշումն իրավաչափ է եղել:
Սակայն, ըստ բելգիական պարբերականի, իշխանությունները վճռում խտրականության տարրեր են տեսել: Նրանք փաստաբան են ուղարկել Լյուքսեմբուրգ՝ Եվրամիության դատարան, Անտվերպենի դատարանի վճիռը բողոքարկելու համար:




























