Եվրախորհրդարանի նախագահության համաժողովը` վեհաժողովի նախագահի եւ խմբակցությունների քաղաքական առաջնորդների կազմով հավանություն է տվել «պանամական արխիվի» հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի մանդատին, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են ԵԽ-ի մամուլի ծառայությունից:
Գերմանական Suddeutsche Zeitung-ը ապրիլի սկզբին հրապարակել էր իբր պանամական իրավաբանական Mossack Fonseca ֆիրմայի փաստաթղթերը, որոնք, թերթի պնդմամբ, վկայում են համաշխարհային առաջնորդների եւ իրենց շրջապատի` օֆշորային սկանդալներին մասնակցության մասին: Այսպես կոչված «պանամական արխիվում» հիշատակվում են, մասնավորապես, ԵՄ-ի եւ Եվրամիության անդամ երկրների պաշտոնատար անձանց անունները:
«Նախագահների համաժողովի առաջարկը Եվրախորհրդարանի, որպես հաստատության կողմից, քվեարկության կդրվի հունիսի 8-ին Ստրասբուրգում լիագումար նիստին», — ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով, ԵԽ-ի 65 պատգամավորից կազմված հանձնաժողովը կհետաքննի «իրավախախտումները եւ անպատշաճ վարչարարությունը», որոնք կարող էին թույլ տրվել ԵՄ-ի օրենսդրության նկատմամբ փող լվանալու, հարկերի վճարումից խուսափելու առումով, այդ թվում` Եվրահանձնաժողովի կամ ԵՄ-ի անդամ երկրների կողմից: Հանձնաժողովին 12 ամիս կտրվի համապատասխան հետաքննության եւ դրա արդյունքների վերաբերյալ զեկույց նախապատրաստելու համար, ասել է ԵԽ-ի մամուլի ծառայության աշխատակիցը:





























