Միջազգային քոնսալթինգային McKinsey ընկերությունը մոտ երեսուն տարի առաջ McKinsey Investment Office Partners (MIO Partners)-ի գաղտնի ներդրումային հիմնադրամ է ստեղծել, որի գործունեության վերաբերյալ մինչեւ վերջերս շատ քիչ բան էր հայտնի, գրում է Gazeta-ն` վկայակոչելով Financial Times-ին:
FT-ն կարողացել է պարզել, որ MIO Partners-ը գտնվում է McKinsey-ի 12 ներկայիս եւ նախկին գործընկերներից բաղկացած խորհրդի վերահսկողության տակ եւ տիրապետում է 5 մլրդ ակտիվների: Գաղտնի հիմնադրամի հաճախորդները, որտեղ ավելի քան 9 հազար խորհրդատու է աշխատում, էներգետիկական ներդրումային-բանկային ընկերության, ինչպես նաեւ մասնավոր ներդրումային ստորաբաժանումների թոփ մենեջերներն են:
Թերթի տվյալների համաձայն, MIO Partners-ն իր գոյության ընթացքում հարյուր միլիոնավոր դոլարների եկամուտ է ապահովել իր հաճախորդների համար:
«MIO-ն անկախ է կառավարվում եւ նրա ամբողջ գործունեությունն առանձնացված է McKinsey-ի քոնսալթինգային գործողություններից», — հաղորդել են ընկերությունից:
Նշվում է նաեւ, որ հիմնադրամը մրցակցում է մի շարք հեջ-հիմնադրամների հետ անձնակազմի եւ կառավարման տակ գտնվող ակտիվների տեսանկյունից: 2014-ին ստորաբաժանումը McKinsey-ի գործընկերների համար 14 տոկոս եկամտաբերություն է ապահովել, մինչդեռ հեջ-հիմնադրամների միջին եկամտաբերությունը կազմել է 3 տոկոս:





























