Կատարի սուվերեն հիմնադրամը՝ Qatar Investment Authority-ն ամերիկյան BlackRock ներդրումային ընկերությունից ռեկորդային 2.5 մլրդ դոլարով գնում է Սինգապուրի Square Asia Tower One 43-հարկանի գրասենյակային շինությունը, գրում է Financial Times-ը:
Առքուվաճառքը կարող է շրջադարձային դառնալ Սինգապուրի անշարժ գույքի շուկայի համար: Գործարքը անշարժ գույքի մեկ օբյեկտի դիմաց ստացած գումարի առումով ամենախոշորն է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

FT-ի տեղեկություններով՝ երկնաքերը գտնվում է Սինգապուրի ֆինանսական թաղամասում եւ ավելի քան 116 հազար քառ/մ վարձակալման տարածք ունի, որի յուրաքանչյուր քառ/մ-ի համար Կատարը պատրաստ է 1.960 դոլար վճարել: