Բելգիայի դատավորները, դատապաշտպանները ու դատական քարտուղարները բողոքում են բյուջեի ծախսերի նխատեսվող կրճատման դեմ, հայտնում է Associated Press-ը:
Հարյուրավոր դատավորներ ու փաստաբաններ են հավաքվել Բրյուսելի գլխավոր դատարանի շենքի առաջ: Դատական համակարգի աշխատակիցները համարում են, որ կրճատումը կանդրադառնա իրենց աշխատանքի որակի վրա
Բելգիայի Gaming Commission –ի նախագահ Էթյեն Մարիկը պատմել է,ո ր բողոքի նպատակն է ուշադրություն գրավել դատարանների կադրային անբավարար ապահովման, շենքերի վատ վիճակի ու հնացած համակարգչային սարքավորումների խնդրին: Նշում են, որ գործադուլներ դեռ չեն ծրագրվում:





























