Էլեկտրոնային սակարկությունների ընթացքում Brent տեսակի նավթի գինը 2015-ի հոկտեմբերի 12-ից սկսած առաջին անգամ գերազանցել է բարելի դիմաց 51 դոլարը:

Օգոստոս ամսվա համար Brent տեսակի նավթի ֆյուչերսները մատակարարումներով հանդերձ ամրապնդվել են 0.93 տոկոսով՝ հասնելով մինչև բարելի դիմաց 51.02 դոլարի:

WTI տեսակի թեթև նավթի հուլիսյան ֆյուչերսները բարձրացել են 0.8 տոկոսով, հասնելով բարելի դիմաց 50.09 դոլարի, հայտնում է Gazeta-ն: