Ուգանդայի նախագահ Կագուտա Մուսեւենին, որը փետրվարին վերընտրվել է 5-րդ անգամ, իր կնոջը նշանակել է կրթության եւ սպորտի նախարար, հայտնում է AFP-ն:
67-ամյա նախկին պատգամավոր Ջանեթ Մուսեւինին հայտնի քաղաքական գործիչ է երկրում:
«Այդ նշանակումը սպասելի էր: Մուսեւինին ակտիվորեն զբաղվում է իր ընտանիքի դերը Ուգանդայի կառավարման համակարգում ամրապնդելով»,- ասել է ընդդիմության նախկին անդամ Կեն Լուկյամուզին, որն աշխատել է նախագահի կնոջ հետ խորհրդարանում:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին նախագահի որդու՝ 42-ամյա Մուհոզի Կաիներուգաբայի կոչումը բարձրացվել էր մինչեւ Ուգանդայի ազգային բանակի դիվիզիոն գեներալի աստիճանի:





























