Ռուսաստանը Եվրոպայի գլխացավանքն է: Այս մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին:

«Եվրամիությունը կորոշի, թե ինչպես պետք է հետագայում զարգացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները (...), քանի որ Մոսկվան բավական ագրեսիվ քաղաքականությունը»,- ասել է նախարարը:

Ըստ Rzeczpospolita պարբերականի, նա նշել է, որ հուլիսին ԵՄ-ում կարեւոր իրադարձությունների են սպասում: «Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողով է անցկացվելու, որի ընթացքում որոշումներ են ընդունվելու արեւելքից եւ հարավից եկող սպառնալիքներին Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի հուսալի պատասխանների մասին»,- ասել է նախարարը:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովն անցկացվելու է հուլիսի 8-9-ը, Լեհաստանի մայրաքաղաքում: