Նավթի համաշխարհային գներն աճում են Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) տվյալների ֆոնին, որոնց համաձայն երկրում կրճատվում են «սեւ ոսկու» պաշարները: Բացի այդ, նավթի գների աճը պայմանավորված է ԱՄՆ էներգետիկայի նախարարության վիճակագրական տվյալների հրապարակման սպասումների ֆոնին:
Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը աճել է 0,16 տոկոսով՝ հասնելով 51,52 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը աճել է 0,34 տոկոսով՝ հասնելով 50,53 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
API-ի զեկույցի համաձայն, ԱՄՆ նավթի պաշարները նախորդ շաբաթ մի փոքր ավելի շատ է կրճատվել, քան կանխատեսում էին փորձագետները: Վերջիններս սպասում էին, որ կրճատումը կլինի 3,5 մլն բարել, սակայն այն կազմել է 3,560 մլն բարել:





























