Սաուդյան Արաբիայի իշխանություններն ուսումնասիրում են միլիոնավոր ոչ ռեզիդենտ բնակիչներից հարկեր գանձելու հնարավորությունը, գրում է Bloomberg-ը: Դրա նպատակն է կրճատել նավթային պակասող եկամուտներից ունեցած կախվածությունըւ:
«Հարցն ուսումնասիրվում է: Իրականում դա հին առաջարկ է, այն ներկայացվել է նախկինում, սա պարզապես եւս մեկ նախաձեռնություն է, որով հանդես է եկել Ֆինանսների նախարարությունը»,- ասել է նախարար Իբրահիմ Ալ Ասսաֆը:
Abu Dhabi Commercial Bank-ի գլխավոր տնտեսագետ Մոնիկա Մալիքի խոսքով՝ հարկային բազայի ընդլայնումը, որը կսկսվի ԱԱՀ-ից, կարեւոր քայլ է երկրի նավթային եկամուտների ամրապնդման ճանապարհին: Սակայն սաուդական Adeem Capital ընկերության փորձագետ Մուհամմեդ Ալ Սուայեդի կանխատեսումներով՝ ոչ ռեզիդենտներից հարկի գանձումը չի լինի մոտ ապագայում, քանի որ անտրամաբանական է նման քայլի դիմել, երբ թագավորությունն ամբողջ ուժով պայքարում է օտարերկրյա ներդրումներ գրավելու համար:





























