Առաջիկա տարիներին Գերմանիա կարող է գալ եւս մինչեւ  500 հազար սիրիացի փախստական, գրում է Süddeutsche Zeitung-ը` վկայակոչելով միգրացիայի եւ փախստականների հարցերով դաշնային գերատեսչության տվյալները, հայտնում է    Gazeta-ն:

Խոսքն այն փախստականների հարազատների մասին է, որոնք արդեն ապաստան են ստացել ԳԴՀ-ում: Նախ եւ առաջ դա վերաբերում է կանանց, երեխաներին, ինչպես նաեւ առանց ուղեկցողի Գերմանիա եկած անչափահաս երեխաների ծնողներին: 

Միաժամանակ գերատեսչությունում հերքում են այն ենթադրությունը, թե ընտանիքի անդամների հետ վերամիավորումից հետո Գերմանիայում փախստականների թիվը կավելանա երեքից չորս անգամ: 

Նշվում է, որ օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնելուց հետո փախստականների հարազատները կսկսեն աստիճանաբար գալ, ինչը կնվազեցնի երկրի  միգրացիոն բեռը: