Աստանայում կայացել է ՇՀԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցությունը: Այս մասին հայտնում են Ղազախստանի Պն-ից, փոխանցում է Tengrinews.kz-ը:
Խորհրդակցությանը ներկա են եղել Ղազախստանի, Տաջիկստանի, Ռուսաստանի պաշտպանության նախարարները, Ուզբեկստանի ՊՆ Գլխավոր շտաբի պետը, Ղրղզստանի պաշտպանության հարցերով պետական հանձնաժողովի նախագահը:
Քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերը:
«Միջազգային ահաբեկչության եւ կրոնական ծայրահեղականության աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանության նախարարներն առանձնակի ընդգծում են Կազմակերպության կայունության եւ անվտանգության ամրապնդման համար համատեղ գործողությունենրի կարեւորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:





























