New Research Center-ի իրականացրած հարցման համաձայն, Ֆրանսիայում կտրուկ աճել է այն քաղաքացիների թիվը, որոնք թերահավատորեն են վերաբերվում Եվրամիությանը, գրում է  Gazeta-ն` վկայակոչելով Le Monde-ին:

Հարցումն անցկացվել է ԵՄ-ի տասը երկրում` Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Նիդերլանդներում, Լեհաստանում, Իսպանիայում եւ Շվեդիայում: 

Պարզվել է, որ այս պահին ֆրանսիացիների միայն  38 տոկոսը դրական կարծիք ունի ԵՄ-ի գործունեության վերաբերյալ, ինչը Ֆրանսիան Հունաստանից հետ երկրորդ տեղում է դնում եվրոթերահավատների թվով: Նշվում է, որ   2004 թվականի համեմատ ֆրանսիացիների վստահության մակարդակը բլոկին նվազել է գրեթե կրկնակի. այն ժամանակ դա   69 տոկոս էր կազմում:

Բացի այդ, ֆրանսիացիների 32 տոկոսն աջակցում է ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու գաղափարին, ինչը երկու անգամ ավելի է, քան Գերմանիայում (16 տոկոս) եւ Հունաստանում (14 տոկոս):

Նյութում ասվում է, որ ֆրանսիացիների կարծիքի վրա ազդել են տնտեսական խնդիրները եւ միգրացիոն ճգնաժամը: 

ԵՄ-ի մասին առավել բարենպաստը Լեհաստանում եւ Հունգարիայում արտահայտված կարծիքներն են, որտեղ դաշինքին աջակցում է քաղաքացիների համապատասխանաբար   72 եւ 61 տոկոսը: