ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու երգչուհի Մադոննան կմասնակցեն Ջիմի Ֆելոնի The Tonight Show հաղորդմանը: The Hollywood Reporter-ը հայտնում է, որ հաղորդումը կհեռարձակվի հունիսի 9-ին:

Օբաման առաջին անգամ է մասնակցելու The Tonight Show-ին: Ինչ վերաբերում է Մադոննային, ապա նա վերջին անգամ այս շոուի հյուրն է եղել 2015-ի ապրիլին, երբ կատարել է մի քանի երգ ու իրեն փորձել սթենդափ ժանրում:

Որպես ԱՄՆ նախագահ իր պաշտոնավարման տարիներին Օբաման մասնակցել է այնպիսի ծրագրերի, ինչպիսիք են «Ջիմի Քիմելը ուղիղ եթերում», «Ուշ շոու Դեւիդ Լեթերմանի հետ», The Daily Show –ն ու «Կոլբերի հաշվետվությունը, բայց Ֆելոնի The Tonight Show –ին դեռ չէր հասցրել մասնակցել: Սակայն ԱՄն առաջին տիկինը բազմիցս եղել է այդ հաղորդման հյուրը, հայտնում է Gazeta–ն: