Բունդեսթագի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետո Գերմանիայի թուրք գործարարներին անհանգստացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արձագանքները Գերմանիայի նկատմամբ։

Թուրքական Ulusalkanal կայքի փոխանցմամբ՝ Գերմանիայում գործարարությամբ զբաղվող թուրքերը անհանգիստ են, քանի որ թուրք–գերմանական հարաբերությունների վատացումից ամենաշատը իրենք են տուժվելու։  Գերմանիայի թուրք գործարարները ցանկանում են, որ Գերմանիայի քայլից հետո չխաթարվեն թուրք–գերմանական հարաբերությունները, որպեսզի երկրից չվտարվեն Գերմանիայում ներդրումներ արած ու բիզնեսներ ստեղծած թուրք գործարարներին։

Նշվում է, որ Գերմանիայում 82 հազար 400 թուրք ունի սեփական բիզնես, որոնց ներդրումը կազմում է 11 մլրդ եվրո, իսկ տարեկան շրջանառությունը հասնում է 115 մլրդ եվրոյի։