Արցախի Հանրապետության nախագահի գլխավորած պատվիրակությունը հունիսի 7-ին, աշխատանքային այցով ժամանել է Բելգիա:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին  հայտնում են, որ այսօր՝ հունիսի 8-ին նախագահը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի եւ մի խումբ պատգամավորների հետ:

Հանդիպմանը քննարկվել են Բելգիայի եւ Արցախի խորհրդարանների միջեւ կապերի զարգացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը պատրաստակամ է զարգացնել խորհրդարանական հարաբերությունները Բելգիայի հետ եւ այստեղ ակնկալում է հայ ժողովրդի բարեկամների գործուն աջակցությունը: