ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգում լողափին արեւամուտը լուսանկարել փորձող տղամարդը ցած է ընկել ժայռի վրայի դիտակետից եւ մահացել, հայտնում է Associated Press-ը:
Ոստիկանության տեղեկություններով՝ 68-ամյա Մարկ Սայմոնն ընկել է 12 մ բարձությունից կնոջ հետ Sand Beach լողափին հանգստանալիս: Կինը փրկարարների էր կանչել, երբ իրեն մի քանի րոպեով մեքենայի մեջ թողած ամուսինը երկար ժամանակ չէր վերադարձել:
Սայմոնն ընկել էր դիտակետի եւ քարերի արանքում գտնվող տեղանքը, այդ պատճառով նրա մարմինը հնարավոր է եղել հանել միայն այն բանից հետո, երբ այն տարել էր մակընթացության հոսքը:




























