NASA-ի աստղանավորդ Ջեյմս Հալսելլ կրտսերը սպանության համար է մեղադրվում Ալաբամայի նահանգում Տասկալուզայի մոտակայքում վթարից հետո:  Վթարի հետեւանքով 11 եւ 13 տարեկան երկու աղջիկ է զոհվել: Հետաքննության նախնական տվյալների համաձայն, աստղանավորդը հարբած է եղել եւ մեքենա վարելիս  գերազանցել է արագությունը, եւ հենց դա էլ գուցե վթարի պատճառ է դարձել, հայտնում է   Americaru-ն:

Նիոմի Դեոնա Ջեյմսը` 11 տարեկան եւ Ջեյլա Լետրիս Պարլերը` 13 տարեկան, մեքենայով   իրենց հոր հետ գնացել են արձակուրդը հոր տանն անցկացնելու: Նրանք տնից ընդամենը    20 րոպեի հեռավորության վրա են եղել, երբ նրանց մեքենային է բախվել NASA-ի   59-ամյա վետերան Ջեյմս Դոնալդ Հալսելլ կրտսերը, որը տիեզերական   5 առաջադրանքի է մասնակցել: Մեքենան, որում երեխաներն էին, երկու անգամ շրջվել է: Աղջիկները ամրագոտիները չէին կապել եւ դուրս են նետվել մեքենայից: Նիոմին տեղում մահացել է, իսկ Ջեյլան մահացել է Տուսկալուզայի բժշկական կենտրոնում: Աղջիկների հայրը` Ջեյմս Պերնել Դեոնը եւ նրա 25-ամյա ընկերուհին հիվանդանոց են տեղափոխվել, բայց ողջ են մնացել: 

Հալսելլը ոստիկանությանը պատմել է, որ ուղեւորությունից առաջ երեք գավաթ գինի է խմել: Նա չէր հիշում, թե ինչպես է նստել մեքենա: Հետագայում իրավապահները գտել են նրա խմած գինու շիշը եւ քնաբերի դատարկ տուփը: Չձերբակալվելու համար նա տեղաշարժվել էր գյուղական ճանապարհներով:  

1978 թվականին ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի ակադեմիան ավարտելուց, այնուհետեւ մագիստրոսի երկու աստիճան ստանալուց հետո Ջեյմս Հալսելլ կրտսերը ավելի քան   1250  ժամ թռել է տիեզերքում որպես օդաչու եւ տիեզերանավի հինգ չվերթի հրամանատար