ՆԱՏՕ-ի մի խումբ զինվորականների կասկածում են Ռիգային կենտրոնում տաքսի ծառայության մեքենա են վնասել:

DELFI-ի փոխանցմամբ, մի քանի երիտասարդներ հարբած վիճակում վնասել են մեքենայի թափքը, տանիքն ու դռները:

Տաքսու վարորդը տեսել է, թե ինչպես են անգլերեն խոսող երիտասարդները վնասում իր մեքենան: Նրանցից մեկը բարձրացել է մեքենայի վրա, երկրորդը փորձել է նույնն անել, իսկ եւս երկուսը կատարվածը տեսագրել են բջջայինով:

Դեպքի վայր ժամանած իրավապահները ձերբակալել են խուլիգաններին: Քրեական գործ է հարուցվել՝ ուրիշի գույքը փչացնելու փաստով: Հետաքննություն է սկսվել: