Եգիպտոսի ՆԳՆ-ն հերքել է Գիզայի բուրգերը պայթեցնելու՝ ահաբեկիչների սպառնալիքների հնարավորությունը:
Գերատեսչությունում նշել են, որ Գիզայի բուրգերը շուրջօրյա հսկողության ներքո են, եւ հնագույն հուշարձանների դեմ դիվերսիան խնդրահարույց կլինի:
«Եգիպտական տեսարժան վայրերը լավ պահպավում են, Գիզայում 24-ժամյա հսկողություն է սահմանված, այդ պատճառով այնտեղ ահաբեկչություն իրականացնելու դժվար կլինի»,- ՆԳՆ-ի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում «Ալ Յաում աս-Սաբիա» պարբերականը:
Նրա խոսքով, բուրգերի մոտ 197 տեսախցիկ է տեղակայված, որոնք արձանագրում են դրանց շրջակայքում տեղի ունեցող ամեն ինչ:
Այսօր ավելի վաղ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում ԻՊ-ի զինյալները սպառնացել էին պայթեցնել բուրգերը: Հնագույն այս հուշարձանն ավելի քան 2.5 հազար տարեկան է: Ծայրահեղականները հայտարարել են, որ «ոչնչացնելու են այն ամենը, ինչը կառուցել են անհավատները»:




























