Միջպետական ավիացիոն կոմիտեն (ՄԱԿ) կհետաքննի Աֆղանստանում ադրբեջանական ԱՆ-12 օդանավի կործանման հանգամանքները:

«ՄԱԿ-ը ավիաաղետի հետաքննության հանձնաժողով կձեւավորի՝ Ադրրբեջանից մասնագետների մասնակցությամբ: Միջազգային քաղաքացիական ավիացիայի Կոնվենցիայի 13-րդ հավելվածի համաձայն՝ աշխատանքներում կներգրավվեն նաեւ մասնագետներ Ուկրաինայից՝ որպես ինքնաթիռը մշակող պետություն»,- ասված է հաղորդագրությունում:

Ավիաաղետը տեղի է ունեցել մայիսի 18-ին, աֆղանական «Camp Dwyer» զինվորական օդանավակայանում: Silkway ավիաընկերության ԱՆ-12 օդանավը թռիչքի պատրաստվելիս դուրս է եկել թռիչքուղուց եւ կործանվել: Օդանավում գտնվող բոլոր 7 անձինք զոհվել են: