Լոնդոնում ոստիկանությունը Հարավային Քենսինգթոն էլիտար շրջանում գտնվող Իսրայելի դեսպանության դիմաց կայանված կասկածելի մեքենա է վնասազերծել:

«Պայթյունն իրականացվել է այն բանից հետո, երբ իսրայելական դեսպանության հարեւանությամբ կասկածելի ավտոմեքենա է հայտնաբերվել»,- հաղորդել է Սքոթլենդ Յարդի ներկայացուցիչը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Kensington Palace Gardens-ին եւ Հայ Սթրիթ Քենսինգթոն փողոցին հարակից վայրերից հարյուրավոր մարդիկ են տարհանվել: Հայ Սթրիթ Քենսինգթոնի զգալի հատվածում երթեւեկությունը դադարեցված է:

Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունը գտնվում է Լոնդոնի ամենապահպանվող փողոցներից մեկում, որտեղ բազմաթիվ դեսպանատներ եւ առանձնատներ կան: