Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը չորեքշաբթի ձախ ծնկի վիրահատություն է տարել ջլերի ու մենիսկի կտրվելու պատճառով, հայտնել են նրա բուժող բժիշկները:

ABI Գործակալության փոխանցմամբ Մորալեսը շաբաթ Վիաչա քաղաքում մինի ֆուտբոլ խաղալիս վնասվածք էր ստացել:

Վնասվածքաբան Նիլս Կալդերոնը Կոչաբամբայում մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է, որ վիրահատությունը ավելի քան երեք ժամ է տեւել ու ավարտվել կտրված ջլերի վերականգնումով, նաեւ վնասված մենիսկի մոտ 5 տոկոսի հեռացումով: Մորալեսի հետվիրահատական վերականգնումը երկու օր կտեւի, բայց հետո պետության ղեկավարը ստիպված կլինի եւս 2-4 շաբաթ հենակներ օգտագործել ու ութ ամիս ֆիզիոթերապիա անցնել, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»: